Խեղդոց է սրտումս,
Անոթներ բացեք սրտումս:
Կի՛ն,
Հիշի՛ր, որ երբ ազատում ես ինձ քեզանից,
Պիտի նաև փրկես ինձ` ինքս ինձնից:
Խմիչքից ալարված ու ծխախոտից մտորված,
Ու դրանց overdose-ից թմրած,
Ես փորձում եմ քաշել-քամել, համարյա թե պատառոտել
Մեկ-երկու տող,
Որ հանկարծ չպոկեմ-պոռթկամ մեկ-երկու հայհոյանք:
Խեղդոց է սրտումս,
Անոթներ բացեք սրտումս:
Պատվիրված մի զինվոր` ռումբը ափերին,
Փորում է խրամատներ
Ճիշտ այն հետքերով,
Որ գիշատիչ սերը արահետներ էր տրորում`
Դեպի մի արյունոտ մսի կտոր,
Որ անատոմիան կոչում է սիրտ,
Որ սնուցում է կյանքը,
Եվ ծառայում վառելիք մի բանի համար,
Որ հիմա արդեն
Հայհոյանքի արժանի մի անուն ունի`
Սեր...
Պատվիրված մի զինվորը,
Որ իրականում վարձու մարդասպան է,
Բաց է թողնում ռումբերը այդ խրամատների մեջ…
Կի՛ն,
Հիշի՛ր, որ երբ հեռացնում ես քեզ ինձանից,
Տրոյական ձին է ներս գործում
Քո չշրխկացրած ու կիսաբաց թողած դարպասից:
Ես ապրում եմ խեղդոց մի քաղաքում,
Որ վերջին ու դատարկ կանգառին նմանվող մի անուն ունի`
Երևան….
Որ չափից ավելի սկզբնական է սիրո համար
Եվ չափից ավելի վերջնական` կոտրված սրտի:
Իմ այս քաղաքը քնում է այնքան շուտ,
Որ հանկարծ սփոփանք չդատնա կոտրված սրտերին:
Քո քաղաքը` զուրկ կախարդանքից ու սնահավատքից,
Ընդունում և պատրաստում է վարձու մարդասպանների,
Որ հանկարծ երբեք չդառնա զոհ կամ կոտրված մի սիրտ…
Խեղդոց է սրտումս,
Անոթներ բացեք սրտումս:
Շնչելով ծուխը` ես փորձում եմ
Չխեղդվել օդի պակասից,
Գլուխս քաշելով թույնով լի բաժակները`
Ես փորձում եմ չչորանալ` անոթներումս
Ջրի պակասից...
Փորձում եմ չգոռալ` անիծելու պես,
Իր նենգ ու վարձու մարդասպանով
Փորձում եմ կրակի չտալ իմ խեղդոց քաղաքս,
Որ դու լքեցիր` վերադառնալով տուն,
Տունդ էլ մի ամայի բետոնե անապատ է,
Սառնասիրտ անդորրով մի մեծ խժբժոց է,
Սառնարյուն հաշվարկով` մարդասպանների
Պատրաստման ճամբար է,
Որ հայհոյանքի նմանվող մի անուն ունի` Մոսկվա...
Writing often it is the only thing between you and impossibility. no drink, no woman’s love, no wealth can match it. nothing can save you except writing. it keeps the walls from failing. the hordes from closing in. it blasts the darkness. writing is the ultimate psychiatrist, the kindliest god of all the gods. writing stalks death. it knows no quit. and writing laughs at itself, at pain. it is the last expectation, the last explanation. that’s what it is.
Charles Bukowski