Գլուխ 15
Համալսարանական փարթիի էինք հրավիրված: Մեր ընկերական դալբայոբ խումբը եկել էր ամբողջ ու փայլուն կազմով ու տրամադրված էր խիստ մարտական, անգամ պատերազմական` խմել-մեռնելու ու բոլոր կույսերին ավելորդ բեռից ազատելու: Եկել էինք Արոյի 5 տեղանոց մերսեդեսի մեջ 10 հոգով դասված: Բայց տեղը փարթիի լավը չէր, ինչ-որ անհասկանալի կենտրոնական ռեստորան էին փակել, dj-ներ կանչել ու պռոժեկտորներ տնկել ստեղ-ընդեղ, բայց ռեստորանի շունչը դրանից չէր տուժել: Ամբողջ ընթացքում ինձ չէր լքում դեժավյուական միտքը, որ դասարանցիներով եկել ենք պիցցա ուտելու ու կոլա խմելու: Գույնզգույն փուչիկները ու համալսարանի կրծողների առաջին անգամ ներկա լինելը միայն ընդգծում էին էդ միտքը:
Գրեցի Մարիային.
- Էս չե՞ս գալու բա մեր իվենթը նկարես:
- Ի՞նչ իվենթ: Չեն կանչել ինձ:
- Ես կանչում եմ: Անգամ հրավիրում:
- Սիրով կընդունեի, բայց հետո ո՞նց արդարացնենք իմ ըտեղ հայտնվելը: Կասկածելի կթվա:
- Ճիշտ ա…Դե լավ…
- Կարոտե՞լ ես ինձ:
- Չէ:
- Բա ինչի՞ ես հրավիրում:
- Բարեկիրթ եմ:
- Օ՜յյյ, դե եթե բարեկիրթ երիտասարդը փարթիից հետո ուզենա ինձ տեսնել, կարող եմ գալ մեքենայով վերցնել իրեն:
- Մեքենա որտեղի՞ց քեզ:
- Պապան քաղաքում չի, մերսեդեսը ցրել եմ :DD
- Ո՞նց ա ախպերդ ավելի շուտ չի ցրել:
- Պապան դեռ չգիտի որ ախպերս պապայի օֆիսում փարթի ա անելու: Գուշակի ինչի՞ չգիտի:
- Մերսեդեսի դիմաց, հա՞:
- Այոոո
- Խորամանկ աղջիկ:
- Քեզանից եմ սովորել ) :
- Լավ, կգրեմ դե:
Մտա ներս, գնացի բառի մոտ նստեցի Արոյի մոտ:
- Էս ֆատոգռաֆը բա չի՞ գալու, - հարցնում ա Արոն
- Գրեցի, ասեց չեն կանչել, բայց վերջում հոր մերսով կգա ինձ կվերցնի,- որոշեցի գլուխ գովալ ես:
- Լավ ես ապրում էլի, մերսով գալի, մերսով գնում:
- Գիդաս, գիդաս:
- Գիլաս կեր, ազիզ, - ասում ա Արոն ու բառնիյ ստոյկի վրայից պատրաստված ինչ-որ ֆինտիֆլյուշկա կոկտեյլներից մեկի վրայից հանում ա գիլասը ու կախում բերանից մոտ: Օդում բռնում եմ գիլասը բերանով ու պոկում: Խնդում ենք: Հետո բարմենը մոտենում ա , նկատում մի կոկտեյլի վրայից պակասած գիլասը ու թարս մեզ ա նայում: Ես ուշադիր աչքերին նայելով, կորիզը հանում եմ բերանիցս ու դնում սեղանի վրա:
- Էս կոկտեյլները Ձեզ համար չէին պատրաստված:
- Դրա համար կոկտեյլները չխմեցինք, - պատասխանում եմ ես:
- Խնդալու չի, ախպեր:
- Հա լավ մի լացի, հեսա կգնամ մի կիլո կբերեմ քեզ դրանից, - ասում ա Արոն:
- Կբերի, կբերի, հարուստ ա ինքը, - ավելացնում եմ ես:
Բարմենը դժգոհ ու մուննաթով շրջվում ա, Արոն թաքում ասում ա.
- Խեռիս գլուխ էլի…
- Հաա…
Բարմենը սառնարանը բացում ա, մեջից բռով հանում ա գիլասներ, մեկը դնում ա կոկտեյլի վրա, մնացած բուռը կիսում ա ու դնում իմ ու Արոյի առաջ:
Արոն ասում ա.
- Բա կոկտեյլները ու՞ր են, ախպեր:
- Պատրաստե՞մ:
- Այո, ախպեր:
Բարմենը շրջվում ա, Արոն էլի թաքուն ասում ա.
- Լավ տղա ա...
- Հաա...
Գիլասով ֆինտիֆլյուշկա կոկտեյլները պատրաստեց, դրեց դիմացներս, վերցրեցինք ամեն մեկս մեր կես բուռ գիլասը լցրեցինք բաժակների մեջ ու պտտվող աթոռները շրջեցինք դեպի պարասրահը: Խառն էր ու խմած ամեն ինչ ու ամեն ոք: Բայց էս դեռ մենակ սկիզբն էր: Լևը չամռվում էր ինչ-որ ցածր կուրսերի մալոլետկեքի, Վչոն իրա ամաչկոտությունը ներս էր քաշել, խմածությունը` դուրս ու ինչ-որ աղջկա հետ պարում էր դանդաղ արտասահմանյան արագ արտասահմանյանի տակ, Զավենը հավաքել էր համալսարանի ամենահոռի ու քյառթու տպերին մի սեղանի շուրջ ու սովորացնում էր թեյի բաժակով արաղ խմել, Ժիրոն ընկերուհու հետ էր վիճում, Դանոն սպասում էր վեճի ավարտին, որ Ժիրոյի հետ շարունակեն խմելն ու աղջիկ կպցնելը, հետո…Հետո, բաժակները դատարկվեցին, շրջվեցինք էլի դեպի բարմենը ու էլի պատվիրեցինք... Մարիան գրեց. «Կեսգիշերին կգամ հետևիցդ»: Մարիան գրեց, որ հանկարծ չփորձեմ ուրիշ աղջիկ կպցնել ու գիշերվա պլաններ գծել: Մարիան ինձ չափից ավելի կռուտոյ էր ընկալում: Ես դեմ չէի:
Գրեցի. «Նայի մերսդ 06 չդառնա 12-ին»: Պատասխանեց. «Ոտաբոբիկ կգամ: 11:30 կգամ»: Մարիան չափից դուրս կռուտոյ էր ինձ ընկալում: Ես ղեմ չէի:
Ժամանակը պտտվում էր, բաժակները` դատարկվում, կորում ու արագ փոխարինվում լցվածներով: Ես ու Արոն խմում էինք նույն քաղցրաթթու ռոզովիյ ֆիգնյան, ու վերջում ուտում հատակին մենացած գիլասները:
- Զեյթունները առանց կորիզ ծախում են, չէ՞, Արո:
- Հա, կերել եմ առանց կորիզ:
- Բա խի՞ գիլասը առանց կորիզ չեն ծախում:
- Լուրջ հարց ա, բռատ: Գիլասի հանդեպ ճիշտ վերաբերմունք չի: Գիլասի կենածը ախպերս, - ասեց ու առանց կտտացնելու կոկտեյլը գիլասներով քաշեց գլուխը ու սկսեց բերանում կորիզները հանել:
Լևը մոտեցավ: Աչքերը կարմրած, դուրս ցցված, ճակատի երակը թրթռացող: Իրա մշտական խմած ու գրգռված «Lեվ շուն» վիճակում:
- Արո՛, մի 5000 փող տու՛ր:
Արոն լուռ ծանր շարժումներով սկսեց դրամապանակը փնտրել: Ես Արոյի տեղը որոշեցի հետաքրքրվեմ.
- Ի՞նչ ես անում փողը, ա՛յ շուն :
- Տղերք, թույն աղջկա հետ եմ ծանոթացել, սիրահարվել եմ արա, սիրահարվե՜լ, անունը`Յուլիա, Յուլիա, Յուլիաաաաա՜:
- Փողը ի՞նչ ես անում, սերը առանց փող ա:
- Արա չէ, դեռ էլի պիտի խմենք իրար հետ: Արա կյանք ա, տղերք, չեք պատկերացնում, սեր ա, չյոտկի սիրահարվել եմ, Յուլիային, Յուլիային, Յուլիայիիի՜ն….
Արոն հանեց 10 հազարնոցը, մեկնեց Լեին ու ասեց.
- Ա՛յ շուն, դու՞ չէիր ասում, ի՜նչ սիրահարվել, ի՜նչ մաքուրով ուզել, սաղին պետք ա մի անգամ դոմփել ու անցնել հաջորդին:
Լևը լռվեց: Խմած ուղեղը հարմար արդարացում չէր գտնում…Բայց որոշեց ֆսյե ժե ասի: Առանց ասելու փողը վերցնել չէր լինի.
- Ապե, ուզում եմ մաքուրով դոմփել իրան, մաքուրով դոմփելու եմ Յուլիային, Յուլիային, Յուլիայիի՜ն:
Արոն խնդալուց մեռավ, ես էլ հետը, Լևը համարելով, որ պատասխանը 10 հազարի ա, աննկատ փողը թռցրեց Արոյի ձեռքից ու կորավ:
Շրջվեցինք էլի դեպի պարասրահը: Վչոն ֆեստիվալ էր տալիս: Աղջկան վերցրել օդով պտտացնում, մի ձեռքից մյուսը քցում, դանդաղ արտասահմանյանը վերածել էր ռումբա-չա-չա-չա-ֆլամինգո-աէրոբիկայի, բայց էս անգամ իսկապես դանդաղ արտասահմանյանի տակ.
- Վչո սամ նե սվոյ հաաա՜, - ասում ա Արոն
- Լավ ա, ավելի լավա սենց, քան թե քաշած մի տեղ պառկի:
- Բան չասի:
Կարծես մեր խոսքերից ոգևորվելով սկսեց ավելի արագ պարել, աղջկան գրկել ու երկար օդով պտտացնել: Աղջկան ակնհայտ էդ դուր էր գալիս: Ոչ թե որովհետև Վչոն լավ էր պարում, այլ լավ էր ծիծաղացնում: Հետո աղջկան դրեց գետնի վրա, ու ինքը սկսեց մոնո ներկայացում տալ բռեյկ դանսի ոճով: Ես ու Արոն կարծես կանխազգալով մի վատ բան աչքերներս կկոցեցինք վրան: Սկզբից գետնի վրա էր պարում, հետո բարձրացավ, չէ, վեր թռավ, երևի տենց մի 1.5 մետր բարձր օդում, իջավ, ոտքը չպահեց, ու մեկ էլ…. թըլըըը՜փ ուղիղ դնչի վրա կաֆելի վրա: Երաժշտությունը էնքան բարձր էր, որ ես ու Արոն իրար կողք նստած խոսալու համար իրար ականջ էինք մտնում, բայց Վչոյի դնչի դմփոցը կաֆելի վրա հասավ իմ ականջին 10 մետրից: Ես ու Արոն ցատկելով աթոռներից վազեցինք դեպի հավանական տռուպը: DJ-ը հասկանալով որ մի բան էն չի, կանգնացրեց մյուզիքը: Մինչև մենք հասանք Վչոյին, արդեն ամբոխ էր կուտակվել, մի կերպ ճղելով արանքով հասանք հորիզոնական փորի վրա պառկած դժբախտ պատահարին: Լևը փորձում էր գետնից բարձրացնել, բայց չէր կարում: Ես ու Արոն ձեռ քցեցինք, բարձրացրինք ու կաֆելի վրա հայտնվեց մեծ` մի կես մետր տրամագծով արյան հետքը: Նստացրեցինք աթոռին, արյունը ֆշշում էր դնչից` կաթկթալով գետնին, աթոռի վրա, Արոյի կոշիկներին ու իմ սպիտակ սառոչին: Արոն կողքս կանգնած գոռաց ինձ.
- Վիգո՛, սկոռի կանչի՛:
- Զանգում եմ:
Բարմենը սառույցը հասցրեց, լույսերը միացրեցին, մատուցողուհին բինտ բերեց, բայց բինտով դունչը ոնց կապես, ինչից կապես: Ստիպված սաղ գլուխը փաթաթեցինք: Արյունը չէր կանգնում: Վչոյի պարի զույգ աղջիկը չոքել էր դիմացը ու հա հարցնում էր.
- Վաչ, Վաչեե՜, ո՞նց ես:
Վչոն շշմած ձեն չէր հանում: Լևը չրփեց մի քանի անգամ:
- Լյո՛վ, մի՛ արա, դնչին կկպնես, - ծիծաղս զսպելով ասեցի ես ու աչքս բռնացրեց որ Արոն էլ ա հազիվ ա զսպում, պարբերաբար շրջվելով դեպի պատը ու ժպտալով:
Հետո բոլորս իրար վրա նայելով դավաճանաբար ժպտում էինք` ծիծաղի զսպուպով, բայց Վչոյին նայելուց հասցնում ու հարմարացնում էինք ծիծաղը պոռթկումը հետաձգել:
Զավենը եկավ, հետն էլ իրա չայի բաժակից արաղ խմել սովորած հոռի խմբակը, ջնջխված էին:
- Արա՛ Վչո՜, արա, էս ո՞վ ա խփել քեզ: Արա՛ հլե եկեք ստե՜ արա, էս ո՞վ ա Վչոյին խփել:
- Հանգստացի, Զավեն, ինքն ա ընգել պարելուց, - Արոն ջղային ասեց.
Զավենը նայեց Արոյին` չուզենալով հավատալ, հետո նայեց ինձ ու Լևին` ստիպված լինելով հավատալ, ասեց` «Պիզդեց» ու խմբակով իրա գնաց:
Երաժշտությունը միացրեցին, ամբոխը ցրվեց պարելու, լույսերը հանգան: Ես ու Արոն որոշեցինք աթոռով Վչոյին հանել մաքուր օդի: Ծանր էր, իսկ Լև շունը էլի չքվել էր մի տեղ: Մաքուր օդին ու փողոցի լույսի տակ հասկացանք, որ Վչոն շշմած ա ոչ թե հարվածից, այլ ուղղակի խմիչքից ցբխված ա: Ծանոթ տղերքն ու աղջկերքը գալիս գնում էին , հետաքրքրվում իրավիճակով, սկոռին եկավ, բինտը քանդեցին, եսիմ ինչեր փչեցին, եսիմ ինչեր կպցրին, արյունը կտրվեց, բայց ապահովության համար որոշեցին սպասել մի 10 րոպե: Կամաց բոլորը դուրս էին գալիս ու ցրվում տներով: Էն պահն էր, երբ ակումբի դրսում ավելի շատ մարդ ա արդեն լինում, քան ներսում: Վչոն բարձրացավ աթոռից, ճոճվեց ու նստեց դրսի աստիճաններին: Վչոյի աղջիկը եկավ, գրկեց Վչոյին, ականջին ինչ-որ բան ասեց, Վչոն պատասխանեց. «Ինձ էլ», հետո աղջիկը համբուրեց թուշիկը, ու գնաց նստեց տաքսին: Լև շունը էկավ երկու աղջկերքի հետ, որոնցից մեկը երևի Յուլիան էր: Փորձեց աննկատ անցնել մեր կողքով, էդ էլ Արոն ձեն տվեց: Աղջկերքին ասեց` դուք գնացեք, յա դագանյու, եկավ մեր մոտ:
- Վչո՜, մի մտածի, դա սվադբի դաժիվյոոոո՜տ, - ասում ա:
- Դա չեյ սվադբի, ա՛յ շուն, - հարցնում ա Արոն:
- Դա մաեյ արա՜, ու նաս լյուբով ս Յուլյեյ, Յուլիա, Յուլիա, Յուլիաաաա՜
Ես ու Արոն խնդում ենք, Վչոն էլ ա միանում ուշացած: Հարցնում եմ.
- Ասում ես ի՞նչ ես ուզում Յուլիային անես:
- Մաքուրով դոմփե՛մ, տղերք, մաքուրով ուզում եմ դոմփեմ Յուլիային, - գոռում ա փողոցով մեկ:
- Արա՛ սու՛ս, ահահա՜, կամաց արա՛, հահա՜, սուս արա, - ծիծաղից շնչակտուր սաստում ա Արոն:
Էդ պահին Զավենն ա դուրս գալիս իրա շայկի հետ, հետևից ռեստորանի ախռանեն` իրար բրդբրդելով ու արա-հայ-հույ անելով: Զավենը իրա ռեպերտուարի մեջ էր.
- Արա, լսի, դու ախռաննիկ եզ ես, բայց մենք շատվորով ենք, եղա՛վ արա՛
- Տո՜ ուզում ես բանակով արի, ա՛յ տղա, քեզի ասում եմ դուրս արի”
- Արա՛, լսիիի՜ ա՛յ եզզզ, ես հասարակ տղա չեմ, ես կիևյանցի տղա եմ:
Տղերքի ամբոխ սկսվեց հավաքվել` ցածր բարձր կուրսերից, ռեստորանի աշխատողները: Խառը վիճակ էր, 5 պակաս էր տուրուդմփոցից ու մի 7 պակաս միլիցեքի հայտնվելուց: Մենք էլ մտանք ամբոխի մեջ: Էդ պահին ինչ-որ սիգնալների ձեներ եմ լսում, բայց չեմ շրջվում: Էլի սիգնալների ձեներ են գալիս: Արոն ա կողքիցս ձեռքս բռնում ու ականջիս ասում.
- Ազիզ, քո հետևից են եկել ոնց որ թե:
Շրջվում եմ, տեսնում եմ Արոյի նույն էս կլասի մերսեդեսից, քյոմուռ սև շուշեքով բայց սպիտակ գույնի: Հասկանում եմ` Մարիան ա: Էլի հայացքս հետ եմ շրջում դեպի Զավենենց իրավիճակը`չկողմոնրոշվելով` գնամ- մնամ: Արոն ասում ա.
- Գնա, գնա, ազիզ, էսի առաջին անգամ չի, տեսել ես էլի վերջը…
- Լավ,- ասում եմ,- կզանգեմ:
- Գնա, գնա:
Քայլում եմ դեպի մեքենան: Հասնում եմ, պատուհանը պասսաժիռսկի իջացնում ա: Կռանում, հենվում եմ դռանը:
- Ու՞ր կցանկանաք ուղևորվել, մոնսյո:
- Դեպի ծով:
- Նստեք նավակս:
Նստում եմ, ոտքերիս կողքը նկատում եմ բասանոժկաները, ինքն էլ ա նկատում նկատելս ու բոբիկ ոտքերը բարձրացնում ցույց ա տալիս: Ժպտում եմ: Էդ պահին նկատում ա սառոչիս վրայի արյան հետքերը.
- Կռի՞վ ես արել
Ծիծաղում եմ:
- Ինչի՞ ես ծիծաղում
- Կարծում եմ դու ինձ չափից դուրս կռուտոյ ես պատկերացնում:
- Լավ եմ անում: Դե՞մ ես:
- Չէ… դեմ չեմ… - ասում եմ ու ձգվում եմ համբուրեմ: Մինչև համբուրելը, սեղմում ա պատուհանների բարձրացման կոճակը, հետո նոր փարվում շրթունքներիս: Ժպտում ենք: Ռուչնոյը իջացնում ա , շարժվում ենք, կողային հայելու մեջ ոստիկանականփարոսիկներն են փայլփլում:
Comments