Գլուխ 12
Beatles փաբում նստած էինք ամենախառը ընգերներով՝ տղամարդկանցով, ու էնքան էինք խմած, որ փիլիսոփայելը ու նոր բաժակների գալուստը ավելի կարևոր էր, քան կանանց փնտրելը: Գրեց Մարիան.
- Ու՞ր ես:
- Ինձ թվաց մենք ավարտվեցինք էն գիշեր:
- Մենք նոր ենք սկսել, ու երբեք, լսու՞մ ես, երբեք չենք ավարտվելու:
- Դե որ ասում ես, մեր կենածը, հոգիս:
- Ու՞ր ես:
- Beatles-ում:
Բաժակները ընկնում, ջարդվում էին, մատուցողուհուն հասնող կոմպլիմենտները շատանում ու ավելի կպչուն էին դառնում, կենածները քաղցրանում էին, ոչ ոքիս ոչ մի կին չէր զանգում, ու ընդհանրապես սեքսզիմ էր տիրում էդ օրը բիթլսում ու մասնավորապես ամենամեծ ու ամենաաղմկոտ ու հավանաբար մոտ ապագայում հավանական պրոբլեմներ խոստացող սեղանի շուրջ, երբ մտավ Մարիան: Հետևից անտեսանելի վզկապով, հազար ներողություն, կանացի ընտանեկան պլանավորման հանձնած տղամարդու թելահան արված էգոյի հյուսերով մտավ բոյֆռենդը, էլի ներողութուն, փեսացուն:
Եկան նստեցին մի քանի սեղան հեռվում, բայց ուղիղ դիմացս: Մեր սեղանից բոլոր հայացքները, մոռացած հին փիլիսոփաներին ու Մակեդոնացու՝ աշխարհը զորախմբով տիրելու կոչերը, բնազդներով նայեցին իրանց կողմ ու լսվեցին մի քանի արտահայտություններ.
- Ի՜նչ էլ լավ ծիտ ա:
- Էս էն ֆատոգռըֆը չի՞:
- Հա, հա, ինքն ա:
- Ափսոս տղու հետ ա:
- Բա ափսոս չի մի տղու համար ինքը:
Ես բաժակից կում-կում անելով, փորձելով թաքցնել ժպիտս ու հետաքրքիր զարգացման սպասումս, հայացքով դիմավորեցի զույգին ու ճանապարհեցի իրենց սեղան: Էդ ընթացքում ինձ էին հետևում Լևն ու Արոն՝ միակ մարդիկ, որ տեղյակ էին եղածից: Հա ինչ, վստահ եմ` Մակեդոնացու զինվորները հետ գալուն պես պատմում էին հենց կանանց մասին, ոչ թե հնդկաստանի մշակույթի: Հրեշը իմ կողմ անգամ չնայեց, միանգամից մտավ հեռախոսը, ու մի քանի վայրկյան անց ստացա sms.
- Բարև:
Վեր կացա տեղիցս, մոտեցա երգերի պատվիրման ապառատին, որ գաղափարական վինտաժ էր ու բայց touch էկրանով մոդեռն, ու ընտրեցի իրա սկայպ նիքնեյմին ` Sunny-ին բռնող երգը: Մի րոպե անց Beatlse Pub-ը ուրախ լսում էր. «Sunny, yesterday my life was full of rain, Sunny....»:
Կրկներգի պահը բռնելով, բարձրացա սեղանից, բաժակ բարձրացրի ու կենած ասեցի.
- Տղե՛րք, եկեք խմենք բոլոր արևոտ օրերի կենածը, որ եղել են ու դեռ գալու են:
Տղերքը բարձրացան սեղանից, բաժակների զարկերի ու վայրենինիներին բնորոշ ձայներ լսվեցին, որ կրկնում էին՝ բարլուուուու՜ս, բարլուուու՜ս: Պայմանավորված մոմենտ էր. բոլոր կենածները առաջինի պես բարլուսի կենածն էին, որ հանկարծ չգար վերջինը:
Երբ կրքերը հանդարտվեցին, տղերքն էլ նստեցին էլի սեղանի շուրջ, ստացա երկրորդ սմս.
- Ապուշշշ)))…Կարոտել էի քեզ...Երդվում եմ քեզ, կյանքումս առաջին անգամ մեկին կարոտել եմ...
- Այ քեզ համընկում:
- Այսի՞նքն:
- Դե ես էլ էի, բան, կարոտել )
- Չեմ դիմանում...
Մի քանի բաժակ ու մի քանի երգ էլ ավարտվեց, երբ մի պահ կտրվեցի մեր սեղանի հումորներից, ու սկսեզի զննել զույգին: Մի մտածմունքային տխրություն եկավ ու նստեց կիսագնդերիս վրա: Բայց ոչ դիմացիս զույգի համար, ընդհանրապես` էս աշխարհի զուգավորման համար: Սովորաբար բաժանումը գալիս ա, երբ սերը ավարտվում ա կամ դառնում անտանելի` փոխակերպվելով ատելության: Բաժանումը վրա ա հասնում, երբ դրա կրողները այն կորցնում են ու արդեն հավես չունեն փնտրել դրա կորած ծայրը: Ու բաժանումը լինում ա, որովհետև սեր ունեցածները անարժանապատիվ են համարում շարունակել առանց դրա: Բայց դիմացիս երկու հոգին ոչինչ չէին ունեցել, որպեսզի կորցնեն կամ փոխակերպեն ոչ պակաս արժանապատիվ զգացումի` ատելության: Ոչ մի բաժանում, ոչ մի կորուստ, ոչ մի զղջում իրենց չէր սպառնում, դիմացս անխոցելի միայնակ ու անարժանապատիվ դժբախտներ էին: Միայնակ օտարների միություն:
Վեր կացա տեղիցս, որ գնամ զուգարան, որ սպասարկման սրահի հետևում էր՝ աստիճաններով բարձրանալիս` վերևում: Բարձրացա աստիճաններով, հիշում եմ՝ 9 հատ էին, ու մտածեցի՝ 9 տարեկանում ոչ մի հանճար չի մեռել:
Լվացվեցի, երեսովս մի քանի ափ ջուր շփեցի, ու բացեցի դուռը, որ դուրս գամ: Բացելուն պես ինձ էր նայում հրեշը՝ կլորացված հրճվող աչուկներով` կանգնած ուղիղ դռան մոտ: Ասեցի.
- Օ, ողջույն:
Սառած ու լռած մի քանի վայրկյան, հետո հրեց ինձ ներս, ինքն էլ ներս մտավ ու հետևից դուռը փակեց: 10-15 րոպե անց ես ստիպված էի կռանալ ու դռան արանքից նայել՝ հասկանալու` մարդ կա դրսում սպասող թե չէ: Ոնց որ թե չկար: Ասեց՝ սկզբից ես դուրս կգամ, հետո` դու: Դուռը բացեց, նկատեցի աստիճանների ներքևում կանգնած Լևին, որ ինչ-որ անծանոթ հաճախորդի կրկնում էր.
- Չի՛ աշխատում,ախպե՛ր, զուգարանը, չի աշխատում, վաա՜հ:
Աստիճաններով իջավ հրեշը, բռնեց Լևի դատապարտող “ես ամեն ինչ գիտեմ” հայացքը: Հետևից իջա ես ու կանգնեցի Լևոնի մոտ: Սիգարետ դրեցի բերանս, վառեցի, փչեցի, թույն էր սաղ: Լևը ասում ա.
- Պիզդեց ա, Վիգո՛, ուղղակի պիզդե՛ց ա...
- Չէէ…Պիզդեցը միշտ վերջում ա...իսկ հիմա թույն ա սաղ - ասեցի ես: Սպասեցինք մի քանի րոպե միասին աստիճանների տակ, ծխեցինք, հանգցրեցինք սիգարետները զուգարանի աստիճանների վրա, հետո գնացինք սրահ: Հարսիկն ու փեսացուն արդեն հաշիվն էին փակում ու պատրաստվում դուրս գալուն:
Comments