Մետրոյի կայարաններում
Ցուցանակի վրա
Աշխատակիցը
Գրում ա ելք
Ու նկարում ա կողքին սլաք`
Ողղորդելով
Շտապող
Ելք փնտրողներին:
Կյանքի սահմանակետերում`
Բախտի վարձկանները
Անշտապ, էնքան դանդաղ,
Որ աննկատ
Մեխում են ցուցանակը
Ուղեղիդ կիսագնդերի վրա`
Ելք չկա`
Առանց սլաք`
Ուղղորդելու փոխարեն
Հաշտություն պարտադրելով:
Ինչ-որ մեկը խաչում ջնջում ա
Ելք չկայի չկան,
Ինչ-որ մեկը ջնջոցն ու
Սեփական մատերն ա մաշում
Առանց սլաք չկայի վրա,
Ոմանք մտնում են հոգեբանների սենյակներ
Ու դուրս չեն գալիս,
Որովհետև ելք չկա,
Ոմանք պատեպատ են տալիս
Իրենց էն պատերով,
Որոնց վրա ելքի ցուցանակ չկա,
Շատերը խմում են
Շշերից ու դեղատների դարակներից,
Որոնց վրա օրենքով սահմանված
Զգուշացում կա` ելք չկա ,
Շատերը փախնում են
Ուրիշ քաղաքներ ու չճանաչած երկրներ
Մեր էն քարտեզի վրա,
Որտեղ ելք չկա:
Ու ոչ մեկ չի հաշտվում
Բացի մեռածներից
Կամ մահը ելքի հետ շփոթածներից:
Ու ելք չկայից ելք փնտրողները
Ավելի շատ են
Քան մետրոյի կայարաններում`
Սլաքներից ուղղորդված
Դեպի ելք վազող
Շտապող
Ամբոխները:
Comments